Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՀՀ Հեռուստատեսութեան և ռադիոյի ազգային յանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթեանի գլխաւորած պատւիրակութիւնը փետրւարի 17-20-ը Թեհրանում մասնակցելու է հայկական և իրանական լրատւամիջոցների հանդիպմանը, որի նախաձեռնողը ԻԻՀ-ն է: Հանդիպմանը կը մասնակցեն նաև Հայաստանի մի շարք առաջատար հեռուստաընկերութիւնների ներկայացուցիչներ: Այս օրերին ըստ նախատեսւած ծրագրի կը կայանան հանդիպումներ՝ ԻԻՀ ռադիոհեռուստատեսութեան կազմակերպութեան ղեկավարութեան, հեռուստաընկերութիւնների տնօրէնների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ և նրանք կայցելեն Սպահան քաղաք:

Այցի նպատակն է այս բնագաւառում ամրապնդել երկու երկրների յարաբերութիւնները և բացայայտել փոխգործակցութեան նոր ոլորտներ: Կողմերը կը քննարկեն և կստորագրեն փոխըմբռնման յուշագիր՝ լրատւամիջոցների փոխշահաւէտ համագործակցութեան հնարաւորութիւնների վերաբերեալ: